Բրունո Կացին
Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Բրունո Կացցինը ծնվել է Իտալիայի Պադովա քաղաքում: Նա սկսել է իր խոհարարական գործունեությոինը վաղ հասակում` աշխատելով փոքր պիցցերիաներում և ճամփորդային նավերում: 30 տարեկան հասակում Բրունոն արդեն ավագ խոհարար էր` հարթելով իր աշխատանքային ուղին Իտալիայի ու Շվեցարիայի ռեստորաններում: 1986 թ.-ին, հետագայում` 1993թ -ին ու 1997թ.-ին մասնակցել է սննդի փառատոնների: Նա անցկացրել է իտալական ուտեստների, հրուշակեղենի ու պաղպաղակի պատրաստման դասընթացներ Մանիլայում (Ֆիլիպիններ)` «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում և Նանջինգում (Չինաստան)` «Գրանդ» հյուրանոցում:

1998թ.-ին Հայաստանում բացվեց «ԱԻ ԼԵՈՆԻ» իտալական ռեստորանը, որտեղ գլխավոր խոհարար հրավիրվեց Բրունո Կացցինը: Նա մշակեց հարուստ խոհարարական ճաշացանկ, որը դարձավ ռեստորանի հաջողության գրավականը:

2000-2005թթ. Նա մեկնեց Բուխարեստ (Ռումինիա): Հինգ տարի աշխատեց Բուխարեստի «Մարիոթթ» հյուրանոցում` որպես գլխավոր խոհարար: Ավելի ու ավելի հարստացնելով իր խոհարարական հմտությունները` 2006թ.-ին նա վերադարձավ «ԱԻ ԼԵՈՆԻ» և վերստեղծեց հրաշալի կերակրատեսակներ, որոնք համտեսելով` դուք կրկին վերադառնալու մեծ ցանկություն կունենաք: Մինչ օրս «ԱԻ ԼԵՈՆԻ» ռեստորանը վայելում է հաճախորդների սերն ու վստահությունը` շնորհիվ Բրունո Կացցինի խոհարարական արվեստի:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.